Տիգրան Պոլատ

Գեղանկարիչ

Ցոլակ Խանզադյան

Գրականագետ, թարգմանիչ

Արիստակես Վարդանյան

Լեզվաբան, բանասեր

Արմիս

Գեղանկարիչ

Գևորգ Սանամյան

Կինոօպերատոր

Աթանես Սենալ

Բանաստեղծ

Ներսես Կագրամանով

Թատերագետ, լրագրող

Լևոն Տոնականյան

Գեղանկարիչ

Արտաշես Մաթևոսյան

Հայագետ, պատմաբան, ձեռագրագետ

Գառնիկ Ադդարյան

Բանաստեղծ, հրապարակախոս

Հրաչ Ավանեսյան

Գեղանկարիչ

Կարեն Գասպարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱԲԵԼ ԱԲԵԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 1996-2001թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում, ապա` Թատերարվեստի ռուսական ակադեմիայի դերասանական բաժնում: 2001թ-ից աշխատել է Մոսկվայի «TV6» հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր: 2003թ. «Շողակաթ» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Հայտնի պատմություններ» հաղորդաշարը: 2005թ. «Հ2» հեռուստաալիքով վարել է «Սպոտ էքստրա» հաղորդաշարը: 2006թ. եղել է «Ար» հեռուստաընկերության «Փոքր քաղաքի մեծ մարդիկ» հաղորդման հեղինակը և ռեժիսորը, «Ծանոթանանք Երևան» հաղորդաշարի հաղորդավարն ու ռեժիսորը: Նկարահանվել է նաև մի քանի կինոնկարներում` «Խավարման օրը» (1999թ.), «Չգրված օրենք» (2002թ.), «Մոնարխ» (2005թ.), «Սրիկաները» (2006թ.), «Դիպուկահար» (2012թ.): 2007թ. հիմնադրել է «Քասթինգի դպրոց» հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնը, որի տնօրենն է: 2008թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես դերասան: Նկարահանվել է «Փախուստ» (2009թ.), «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.), «Ոստիկաններ» (2011թ.) և այլ հեռուստասերիալներում: 2011թ-ից հանդիսանում է «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ի հիմնադիրը և տնօրենը: 2014թ. նկարահանվել է «Золотой глаз» հեռուստաֆիլմում: 2015թ. հանդես է եկել որպես «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կյանքից առավել» հեռուստասերիալի և «Շարմ» ընկերության «Աննա Հեդվիգ Բյուլ - Վերջին աղոթքը» վավերագրական ֆիլմի պրոդյուսեր: