Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արշալույս Գույումջյան

Դերասանուհի, մշակութային գործիչ

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Աիդա Դումանյան

Օպերային երգչուհի

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Անահիտ Ֆլջյան

Արվեստաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դերասան

Գուրգեն Արաքսմանյան

Ծնվել է 1937թ. մայիսի 6-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է: 6 տարեկան հասակից տեղափոխվել է Երևան: Ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1958թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1958թ-ից սկսել է դերասանական գործունեությունը Կապանի Ա.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում: 1959-67թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1967թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ եղել է հիմնադիր դերասաններից: Դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները: Խաղացած ներկայացումներից են` «Մեդեա» (Յասոն), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Կարանդիշև),  Պ.Զեյթունցյանի «Աստվածների կանչը» (Տիգրան Մեծ), «Ամենատխուր մարդը» (Ստրաուդ), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Հերովդես), «Մեծ լռություն» (Դանիել Վարուժան), «Կանգ առ երկրագունդ» (Ավետ Ռշտունի), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Ալեքսանդր Ամիլկար), Դ.Ֆոնվիզինի «Տհասը» (Միտրոֆան), Հ.Թումանյանի «Անուշ» (Սարո), Մ.Գորկու «Քաղքենիներ» (Պյոտր), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Բուկինգհայմ), Բ.Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Բլյունչլի), «Իմ չքնաղ լեդինը» (Ալֆրեդ) և այլն: 1964թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Դրժված երդում» (1964թ.), «Մսյո Ժակն ու մյուսները» (1966թ.), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969թ.), «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975թ.), «Աշնան արև» (1977թ.), «Նահապետ» (1977թ.), «Հեղկոմի նախագահը» (1977թ.), «Հույսի աստղ» (1978թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ.), «Մեռիր ձիու վրա» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Ուր ես գնում, զինվոր» (1985թ.), «Հին աստվածներ» (1993թ.) և այլն: Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի «Սևաստոպոլ», «Լենֆիլմի»` «Պարգևատրում» և այլ արտասահմանյան կինոնկարներում: Հանդես է եկել ռադիո և հեռուստաներկայացումներում: Համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, նկարահանվել է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում: 1980թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1981թ.` ՀՀ Պետական մրցանակի, 1997թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ Ազգային Ժողովի շքանշանների, 2012թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար