Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Դավիթ Գրիգորյան

Կիթառահար

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՋԱՆԱՆ

Դերասան, դրամատուրգ

5 հուլիս, 1892 - 18 հուլիս, 1938

Մկրտիչ Ջանանյան

Ծնվել է Կոստանդնուպոլիսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սահակյան և Կարապետյան վարժարաններում, ապա սովորել իրավաբանական դպրոցում, որը չի ավարտել: Բեմական գործունեությունն սկսել է 1910թ.` Կ.Պոլսի Վարիետե թատրոնում: 1911-14թթ երգել է Կ.Պոլսում Կոմիտասի կազմակերպած «Գուսան» երգչախմբում, հանդես է եկել նաև ասմունքով: 1914թ. խաղացել է Ավետիս Ազյանի թատերախմբում: 1918թ. ակտիվ մասնակցել է «Պոլսո հայ դրամատիկ ընկերության» կազմակերպմանը, ուր խաղացել է գրեթե բոլոր ներկայացումներում: Դերասանական արվեստը կատարելագործելու նպատակով 1919թ. մեկնել է Փարիզ, ընդունվել կոնսերվատորիայի դրամատիկական բաժին (ազատ ունկնդիր), աշակերտել Պոլ Մունեին: Փարիզում կազմակերպել է ներկայացումներ (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» և այլն), մասնակցել Արմեն Օհանյանի համերգներին: Շրջագայել է նաև Անգլիայում, Իտալիայում, Շվեյցարիայում: 1921թ. վերադարձել է Կ.Պոլիս, կրկին մասնակցել հայկական ներկայացումներին: 1922թ., Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի և Գրիգոր Ավետյանի հետ, տեղափոխվել է Սովետական Հայաստան: 1923թ., Ամո Խարազյանի հետ նախաձեռնել է «Կոլեկտիվ թատրոնի» ստեղծումը, 1928թ.` հիմնադրել Երևանի ադրբեջանական թատրոնը, եղել գեղարվեստական ղեկավար, հետագայում մասնակցել քրդական և պատանի հանդիսատեսի թատրոնների կազմակերպմանը: 1923-28թթ աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական), 1930-31թթ` Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական), 1936թ.` Բանվորական թատրոններում: Նրա, որպես դերասանի ձևավորմանը, մեծապես նպաստել են Արշակ Բուրջալյանը և Լևոն Քալանթարը: Տպավորիչ արտաքինը, հստակ ու ազդեցիկ ձայնը, հարափոփոխ դիմախաղը նրան հնարավորություն են ընձեռել կատարելու գեղարվեստական մեծ ընդհանրացումներ: Իր ստեղծած խորապես ռեալիստական կերպարները նա օժտել է սպառիչ բնութագրերով և սոցիալական շեշտված նկարագրով: Աչքի է ընկել ոչ միայն հերոսական, բնութագրական, այլև կատակերգական դերերում: Խաղացած ներկայացումներից են` Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Օգսեն), «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ աղա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), «Մակբեթ» (Մակբեթ), «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչիո), «Վենետիկի վաճառականը» (Լորենցո), Մոլիերի «Դոն Ժուան» (Դիմանշ), «Երևակայական հիվանդ» (Արգան), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար, Սեյրան), «Պատվի համար» (Էլիզբարով), «Չար ոգի» (Գիժ Դանիել), Բ.Լավրենյովի «Բեկում»(Գոդուն), Մ.Գորկու «Հատակում» (Սատին), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքագլուխ), Իվանովի «Զրահագնացք 14-69» (Պեկլևանով ), Մ.Ջանանի «Շահնամե» (Շահ Զեիր) և այլն: Ռեժիսորական գործունեությունն սկսվել է 1928թ-ից: Պիեսներ է բեմադրել Երևանի Առաջին պետթատրոնում, Բանվորական, ադրբեջանական, Լենինականի թատրոններում: Ռեժիսորական աշխատանքի ամենահետաքրքիր արտահայտությունն է եղել Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսի բեմադրությունը Բանվորական, ապա Առաջին պետթատրոնում: Հեղինակել է նաև պատմվածքներ, ակնարկներ և դրամատիկական ստեղծագործություններ: Վ.Թոթովենցի հետ թատերգության է վերածել Հ.Պարոնյանի«Մեծապատիվ մուրացկաններ»-ը: Պիեսներից են` «Բանվոր քեռին արևելքում» (բեմադրվել է` 1929թ.), «Շահնամե» (1935թ., Համամիութենական 3-րդ մրցանակ, բեմադրվել է Երևանում, Բաքվում, Նախիջևանում և այլուր, թարգմանվել ռուսերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ուզբեկերեն, տաջիկերեն և այլն), «Սիրելն արվեստ է» (1932թ.): Նկարահանվել է «Խասփուշ» (1927թ,), «Երկու գիշեր» (1932թ.), «Քրդեր և եզդիներ» (1933թ.) ֆիլմերում: 1936թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1932թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ: 1937թ. հուլիսի 27-ին Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում հերթական ներկայացման ավարտին նրան ձերբակալել են և շուրջ մեկ տարի Երևանի բանտում կտտանքների ենթարկել` իր չգործած հանցանքների համար: Գնդակահարվել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար