
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԻՍԱՀԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆ

7 փետրվար, 1876 - 14 մարտ, 1946
Ծնվել է Վրաստանի Դուշեթ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական ծխական և քաղաքային դպրոցներում: 1896թ. ավարտել է Ներսիսյան դպրոցը: Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1897թ.: 1897-1903թթ և 1907-09թթ աշխատել է Բաքվի, 1903-06թթ և 1910-21թթ` Թիֆլիսի, 1906-07թթ` Նոր Նախիջևանի (այժմ` Դոնի Ռոստով) հայկական թատրոններում: 1921թ. տեղափոխվել է Երևան: Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) բեմադրել է անդրանիկ ներկայացումը` Գ.Սունդուկյանի «Պեպո»-ն և կատարել գլխավոր հերոսի դերը: Բեմադրել է նաև Հ.Իբսենի «Ուրվականներ», Ֆ.Դոստոևսկու «Ապուշը», Մ.Գորկու «Հատակում» և այլ ներկայացումներ: 1922թ-ից մինչև կյանքի վերջն աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում: Եղել է հայ թատրոնի «դժգոհներից» մեկը, ում չի գոհացրել ազգային թատրոնի և հայ դերասանի վիճակը` բարոյական և նյութական զրկանքները, հեռանկարի անորոշությունը և այլն: Իր բեմարվեստով խոր հետք է թողել հայ թատրոնի պատմության մեջ: Խաղացել է հարյուրից ավելի դերեր: Նրան համարել են հայ բեմի Տերյան: Առաջիններից է եղել, որ հայ բեմում ցույց է տվել նյարդագար մարդկանց հուզաշխարհը: Խաղացած ներկայացումներից են` Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Միշկին), Հ.Իբսենի «Ուրվականներ» (Օսվալդ), Ա.Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան» (Ֆեոդոր), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստսւկով), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան, Էլիզբարով), «Նամուս» (Սեյրան), Մ.Գորկու «Հատակում» (Բարոն), Ա.Լունաչարսկու «Հրձիգներ» (Ռոման Աղաբեկով), Է.Վոյնիչի «Բոռ» (Արթուր), Ս.Բաղդասարյանի «Արյունոտ անապատ» (Բաբա), Դ.Դեմիրճյանի «Ֆոսֆորային շող» (Բեռնացկի), Կ.Տրենյովի «Լյուբով Յարովայա» (Յարովոյ), Շ.Դադիանիի «Կայծից» (Լենին), Տ.Հախումյանի «Խավարի ճանկերում» (Թորոս բիձա), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «Քանդած օջախ» (Օսեփ) և այլն: Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ, բեմադրել է 25 պիես: 1923թ. արժանացել է Հայաստանի, 1941թ.` Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: