
Հակոբ Հովհաննիսյան
Երաժշտագետ

Արա Վրույր
Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան
Պատմաբան, լրագրող

Խաչիկ Նազարեթյան
Դերասան

Էվերտ Պայազատ
Կինոգետ, կինոսցենարիստ

Վահանդուխտ Երեղյան
Ճարտարապետ

Դանիել Երաժիշտ
Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան
Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան
Դերասանուհի, հաղորդավար

Արա Նախշքարյան
Գրող, լրագրող, գեղանկարիչ

Ծովինար Մարտիրոսյան
Դերասանուհի

Մանու Իրիցյան
Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան
Դերասանուհի
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 25-ին, Երևանում: Դերասանուհի, նկարչուհի Լիդիա Գրիգորյանի ամուսինն է: 2003թ. ավարտել է Երևանի Հ.Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը: 2004-09թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` մուլտ-նկարիչ մասնագիտությամբ (Ստեփան Անդրանիկյանի արվեստանոց): 2004թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Սիրահարված տղա), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Լենոքս), , «Հուլիոս կեսար» (Քաղաքացի), Խ.Միլիանի «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի» (Մարսիալ), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Թոռ), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Աշակերտ), «Կանգ առ, երկրագունդ» (Առլեկին), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Այցելու) և այլ ներկայացումներում: 2005թ-ից աշխատում է «Տատու Արտ» սրահում` որպես «տատու» նկարիչ, 2010թ-ից` տնօրենն է: