Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԼՅՈՒԲՈՎ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1988թ. նոյեմբերի 29-ին, Երևանում: 1991թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 1995թ-ից հաճախել է թիվ 117 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց և Սոլովյովա-Սեդովայի անվան մանկական երաժշտական դպրոցի ջութակի, 1998թ-ից` ակադեմիական վոկալի դասարաններ: 2004թ. Մոսկվայի հարավ-արևելյան շրջանի ակադեմիական վոկալի մրցույթում դարձել է դափնեկիր: 2005թ. հաղթել է Սանկտ Պետերբուրգի «Հույսի Հրեշտակ» Ռուսաստանի և աշխարհի ժողովուրդների երգ ու պարի միջազգային մրցույթի ակադեմիական և էստրադային վոկալի անվանակարգերում: 2006թ. «Ընկերություն առանց սահմանների» միջազգային երաժշտական մրցույթում ներկայացրել է Հայաստանը և դարձել հաղթող: 2007թ. «Ռուսաստանի Ոսկե Ձայն» համառուսական մրցույթում դուրս է եկել եզրափակիչ: 2008-09թթ վերապատրաստվել է Փարիզի «X» համալսարանում: 2010թ. ավարտել է Մոսկվայի Մ.Տորեզի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը, որտեղ այժմ դասավանդում է և ստացել է ֆրանսերեն լեզվի առաջատար մասնագետի վկայական: 2009-14թթ սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետում: 2011թ-ից Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան օպերային թատրոնի մենակատար է: Հանդես է եկել է Մոկարոյի «Ֆիգարոյի հարսանիքը», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Իոլանտա», Պուչչինիի «Բոհեմ» օպերաներում: