
Աբրահամ Արծիվյան
Մշակութային, եկեղեցական գործիչ

Ղազարոս Բուդաղյան
Արևելագետ, բառարանագիր

Վրթանես Փափազյան
Արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ

Մկրտիչ Ավետիսյան
Լրագրող

Էդգար Մանաս
Կոմպոզիտոր

Տիրան Ալեքսանյան
Կոմպոզիտոր, թավջութակահար

Վահան Գալստյան
Դերասան

Գաբրիել Գյուրջյան
Գեղանկարիչ

Հակոբ-Գրիգոր
Թարգմանիչ, հրապարակագիր

Գուսան Աշոտ
Աշուղ

Արֆենյա Հովհաննիսյան
Դերասանուհի

Հրաչյա Հակոբյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Բագրատ Ալեքյան
Բանաստեղծ

Համլետ Մատինյան
Քանդակագործ

Սոնա Բանոյան
Գոբելենագործ

Արամ Սիմոնյան
Պատմաբան

Արսեն Սաֆարյան
Երգիչ

Հարութ Բալյան
Երգիչ

Մանվել Խաչատրյան
Դերասան, երգիչ

Էմմի
Երգչուհի

Արեգ Գևորգյան
Դերասան
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

30 սեպտեմբեր, 1919 - 11 հունիս, 1998
Կառլեն Մուրադյան
Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: 1927թ. տեղափոխվել է Երևան, որտեղ 1936թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1936-40թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետում: 1940-42թթ աշխատել է Երևանի Մատենադարանում և Վարդենիսի շրջանում: 1942-44թթ ծառայել է խորհրդային բանակում՝ մասնակցելով Երկրորդ Համաշխարհային պատերազմին, որի ժամանակ վիրավորվել է։ 1949-50թթ սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-56թթ` ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում: 1951-54թթ եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, 1968-72թթ` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը: 1973թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ Արվեստ ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1979թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Նախաշավիղը» (1940թ.), «Խաղաղության ծխամորճը» (1942թ.), «Նորքը» (1946թ.), «Նոր ճանապարհ» (1949թ.), «Որոնումներ» (1955թ.), «Երևանի լույսերը» (1957թ.), «Մինչև այսօր» (1959թ.), «Երկու ճամփա» (1962թ.), «Այս տարիքում» (1968թ.), «Քսաներորդ դար» (1970թ.), «Դար, հող, սեր» (1974թ.), «Ճամփաբաժան» (1979թ.), «Ախ, այս Մասիսը» (1980թ.), «Յոթ երգ Հայաստանի մասին» (վիպակ-էսսե, 1981թ.), «Ելք Եգիպտոսից» (1989թ.) և այլ բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելոռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։ Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որը արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝ «Պրոմեթևս-69» և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին: Երևանի Էքսպերիմենտալ փորձարարական թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման։ Հայերերն է թարգմանել Ա.Բլոկի, Վ.Մայակովսկու, Ա.Եսենինի, Բ.Պաստեռնակի, Մ.Ցվետաևայի, Մ.Ռիլսկու, Ն.Հիքմեթի, է.Ռեմարկի ստեղծագործություններից, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» (1984թ.) գրքում: 1951թ. «Նոր ճանապարհ», 1976թ. «Դար, հող, սեր» ժողովածուների համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1979թ. արժանացել է ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակի, «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանի, 1984թ.՝ «Հոկտեմբերյան հեղափոխություն» շքանշանի: Մահացել է Երևանում: