Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Սարգիս Ջանբազյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

Դերասանուհի

19 մարտ, 1928 - 24 նոյեմբեր, 2015

Ծնվել է Ռումինիայի Ֆոքշան քաղաքում, այնուհետը ապրել Բուխարեստում: Եղել է դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: Սովորել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնին կից ստուդիայում: 1947թ-ից եղել է նույն թատրոնի դերասանուհի: 1958թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ, 1950թ.), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա, 1951թ.), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Պոլինա, 1954թ.), «Անօժիտը» (Լարիսա, 1953թ.), Վ.Փափազյանի «Ժայռ» (Թերեզ, 1954թ.), Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (Վազգանուշ, 1956թ.), Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Հուդիթ, 1958թ.), Ա.Կուզնեցովի «Չմարող աստղեր» (Լուսիկ Լիսինյան, 1958թ.), Գ.Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակները» (Մարգո, 1958թ.), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում» (Ջոնի, 1961թ.), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անուշ, 1963թ.), Է.դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (Վիրջինիա, 1965թ.), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Նուարդ, 1965թ.), «Հացավան» (Յոթծովիմերան, 1980թ.), Միլլերի «Սալեմի վհուկները» (Էլիզաբեթ Պրոկտոր, 1965թ.), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել, 1966թ.), «Խաթաբալա» (Մարքրիտ), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Նաստասյա Ֆիլիպովնա, 1967թ.), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Ռանևսկայա), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Քլերի Ցախնասյան), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Մարիամ իշխանուհի), Լ.Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Ելենա Սերգեևնա), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Արուս), Ա.Վարդանյանի «Ախացելը» (Շնորհիկ) և այլն: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրությունների («Միջնորդ տեր պապան», «Տարօրինակ միսիս Սևիջը», «Թաղականին կնիկը» և այլն), եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից: Նկարահանվել է «Պատվի համար» (1956թ.), «Մոր սիրտը» (1958թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Կարինե» (1967թ.), «Հայրիկ» (1972թ.) և այլ ֆիլմերում: Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1985թ. հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր, շքանշաններ: 1995թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 1965թ. արժանացել է Հայաստանի, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար