Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆ

Դերասան, ասմունքող

27 նոյեմբեր, 1927 - 15 հունվար, 2013

Ծնվել է ՀՀ Ղոնախղռան գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզի Շիրակ գյուղ): Եղել է դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի եղբայրը: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Աբելյան), Աբդուլինի «13-րդ նախագահը» (Սագադաև), Ա.Արաքսմանյանի «Հյուսիսային ռապսոդիա» (Ստեփանոս Նազարյանց), Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (Գնել) և այլն: Մեծ ճանաչում է ունեցել նաև ասմունքի բնագավառում: Երկացանկում եղել են հայ միջնադարյան, դասական և ժամանակակից բանաստեղծների գործեր` Գ.Նարեկացի, Ն.Քուչակ, Սայաթ-Նովա, Հ.Թումանյան, Ա.Իսահակյան, Վ.Տերյան, Պ.Սևակ, Հ.Սահյան և այլք: Նկարահանվել է «Սայաթ-Նովա» (1960թ.), «Լալվարի որսկանը» (1966թ.), «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Ջոն արքա» (1984թ., ֆիլմ-ներկայացում), «Քառյակ» (1987թ.), «Արահետ» (2005թ.) և այլ ֆիլմերում: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, մրցանակներով, շքանշաններով: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Գյումրիի Վարպետի կոչման: Մահացել է Երևանում: