
Ազբար Ադամ
Աշուղ

Սմբատ Բյուրատ
Արձակագիր

Սարգիս Գևորգյան
Կինոօպերատոր

Արսեն Բագրատունի
Դերասան

Գուրգեն Կարապետյան
Դիրիժոր

Ջանիկ Գասպարյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գրիգորյան
Պատմաբան, հնագետ, վիմագրագետ

Լևոն Մկրտչյան
Գրականագետ

Արա Երնջակյան
Կինոռեժիսոր, բեմադրիչ, դրամատուրգ

Արամ Արսենյան
Թարգմանիչ, արձակագիր

Նարինե Սուլթանյան
Հաղորդավար, դերասանուհի

Հայկ Աֆրիկյան
Դերասան

Անուշիկ Ալավերդյան
Երգչուհի

Քնարա Ներսիսյան
Դերասանուհի, հաղորդավար
ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆ

2 հուլիս, 1923 - 16 հունվար, 2019
Ծնվել է Կիսլավոդսկում: Սովորել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց բանասիրության բաժնում: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վավիկ Վարդանյանի արվեստանոցը: Եղել է ֆակուլտետի առաջին շրջանավարտը: Դասավանդել է Երևանի դպրոցներում: 1955-69թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ: Բեմադրել է Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Արմեն Գուլակյանի հետ), Ռուբինշտեյնի «Դևը», Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» և այլ ստեղծագործություններ: 1971-72թթ եղել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1975-90թթ` Արտաշատի Ա.Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն: 1956թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1984-98թթ եղել է ամբիոնի վարիչ, 1994-98թթ` պրոռեկտոր (1986թ-ից՝ պրոֆեսոր): Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: Նրա աշակերտներից են եղել հետագայի բազմաթիվ դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Գրել է բազմաթիվ մասնագիտական հոդվածներ, խոհեր, գրքեր, կատարել է թարգմանություններ: 1985թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2008թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: