Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՀԵՂԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասանուհի

4 օգոստոս, 1926 - 3 մարտ, 2014

Ելենա Տեր-Հովհաննիսյան

Ծնվել է Երևանում: Եղել է ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինը: 1948թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1968թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1982թ-ից` պրոֆեսոր): 1948թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է հիմնականում դրամատիկական դերեր: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Գոներիլ), «Ռոմեո և Ջուլիետ» (Տիկին Կապուլետ), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Գլաֆիրա), Ա.Չեխովի «Բալենու այգին» (Վարյա), «Արջը» (Պոպովա), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Լիզա), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Չեբոկսարովա), Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (Քլեա), Գ.Սունդուկյանի «Կտակ» (Թինա), Ա.Նիկոլայի «Վերադարձիր Սորենտո» (Ամբրա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սանամ), «Քաոս» (Անտոնինա), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Մամիկոնեից տիկին), Ժ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» (Զարինե) և այլն: Նկարահանվել է ֆիլմերում` «Սայաթ-Նովա» (1960թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Հուսո աստղ» (1978թ.) և այլն: Խաղացել է նաև ռադիոթատրոնում և հեռուստաբեմադրություններում: 1947թ. և 1956թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մեդալով: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2002թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար