Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ

Բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան

Ներսես Սարգիսյան

Բանասեր, աղբյուրագետ

Թադեոս Թոռնյան

Բանասեր, աստվածաբան

Թադևոս Ավդալբեկյան

Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան

Նվարդ Թումանյան

Գրականագետ

Վարդ Արսլան

Արվեստաբան, պատմաբան, գրականագետ

Եվգենի Լևխանյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Օլգա Սանահյան

Արձակագիր, թարգմանիչ

Արմեն Ջիգարխանյան

Դերասան, բեմադրիչ

Ասիլվա

Գեղանկարչուհի, քանդակագործ

Անտոն Աղայանց

Բեմադրիչ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Դիրիժոր

4 հոկտեմբեր, 1899 - 15 հոկտեմբեր, 1978

Ծնվել է Բաքվում: Եղել է դաշնակահար Նինա Սաղյանի ամուսինը: Վաղ հասակից բնակվել և ուսանել է Մոսկվայում: 1929թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջևի օպերային սիմֆոնիկ դիրիժորության դասարանը: 1922-29թթ ղեկավարել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական խումբը: 1929-32թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: 1932-58թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր: Ղեկավարել է Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Հ.Ստեփանյանի «Քաջ Նազար», Կ.Զաքարյանի «Մարջան», Ա.Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում», Ա.Տիգանյանի «Դավիթ Բեկ» և այլ օպերաներ, ինչպես նաև ռուս ու արևմտաեվրոպական դասական երկացանկի գործեր: Եղել է Ա.Սպենդիարյանի երաժշտության հիման վրա գրված «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիայի (1945թ.) հեղինակը, ինչպես նաև` Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունների լիակատար (11 հատոր) հրատարակության խմբագիրը: 1929-78թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1950թ-ից՝ պրոֆեսոր): 1934-36թթ և 1949-58թթ եղել է կոնսեվատորիայի պրոռեկտորը: 1954թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: