Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

10 օգոստոս, 1924 - 20 փետրվար, 2020

Ծնվել է Իրանի Արաք քաղաքում: Եղել է ռեժիսոր Արման Մանարյանի եղբայրը: Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա` Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 1957-59թթ ղեկավարել է Գորիսի դրամատիկական թատրոնը: 1970-80թթ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա` «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Հետագայում աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում: Բեմադրել է Հ.Թումանյանի «Հազարան բլբուլ», «Անհաղթ աքլորը», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», իր «Ժամանակ էն ժամանակն էր» պիեսները: Վերջինս 1987թ. մասնակցել է Վրաստանի «Բարեկամության ջահ» միջազգային փառատոնին և արժանացել մրցանակի: Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր` «Հայկական մանրանկարներ» (1966թ.), «Միքայել Նալբանդյան» (1968թ.), «Կառամատույցի կրպակը» (1968թ.), «Լույս» (1969թ.), «Դեղանյութի ծնունդը» (1967թ.), «Նորից ամառ եկավ» (1975թ.), «Ժառանգները» (1976թ.) և այլն: Հեղինակել է «Տժվժիկ» (1961թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.) և այլ ֆիլմերի սցենարներ: Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), «Քաոս» (1973թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2018թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2019թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար