
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ

10 օգոստոս, 1924 - 20 փետրվար, 2020
Ծնվել է Իրանի Արաք քաղաքում: Եղել է ռեժիսոր Արման Մանարյանի եղբայրը: Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա` Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 1957-59թթ ղեկավարել է Գորիսի դրամատիկական թատրոնը: 1970-80թթ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա` «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Հետագայում աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում: Բեմադրել է Հ.Թումանյանի «Հազարան բլբուլ», «Անհաղթ աքլորը», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», իր «Ժամանակ էն ժամանակն էր» պիեսները: Վերջինս 1987թ. մասնակցել է Վրաստանի «Բարեկամության ջահ» միջազգային փառատոնին և արժանացել մրցանակի: Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր` «Հայկական մանրանկարներ» (1966թ.), «Միքայել Նալբանդյան» (1968թ.), «Կառամատույցի կրպակը» (1968թ.), «Լույս» (1969թ.), «Դեղանյութի ծնունդը» (1967թ.), «Նորից ամառ եկավ» (1975թ.), «Ժառանգները» (1976թ.) և այլն: Հեղինակել է «Տժվժիկ» (1961թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.) և այլ ֆիլմերի սցենարներ: Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), «Քաոս» (1973թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2018թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2019թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում: