Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1963թ. փետրվարի 25-ին, Երևանում: 1970-75թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1980-85թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում: 1985-90թթ աշխատել է Երևանի գեղագիտական դաստիարակչական կենտրոնում, 1991-92թթ՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբում՝ որպես երաժշտական ղեկավար: Իր երաժշտական գործունեության ընթացքում աշխատել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում, Սիրիայում և այլուր: 1991-95թթ աշխատել է Շվեյցարիայում՝ որպես դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող, 1995-97թթ՝ Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես գործիքավորող: 1997-2011թթ հանդիսացել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիշորը: Այդ տարիներին նվագախումբը մասնակցել է բազմաթիվ փառատոների, ելույթ է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեայի հետ: Հանդիսացել է 2006թ. և 2010թ. «Եվրոտեսլիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգերի երաժշտությունների հեղինակը («Without you love», «Apricot stone»): Հեղինակել է նաև «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Հայաստանը դու ես», «Կիլիկիա» և այլ ստեղծագործություններ: 2006թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգը արժանացել է «Տարվա լավագույն երգ» մրցանակին: Որպես կոմպոզիտոր և գործիքավորող, հանդիսատեսի դատին է հանձնել ավելի քան 300 ստեղծագործություն: Հեղինակել է մի շարք ֆիլմերի և ներկայացումների երաժշտություններ, այդ թվում՝ «Տեր Ողորմյա», «Խաթաբալադա» ներկայացումների: Հայտնի ստեղծագործություններից են նաև «Mauntain Dance», «Masisamba», «Eastern Blues» և այլն: 2002թ-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների և երգիչ-երգչուհիների հետ՝ Ալ Ջարու, Շառլ Ազնավուր, Չիկ Կորեա, Ջիվան Գասպարյան, Հերբի Հենքոք և այլք: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2010թ. տեղափոխվել է Կանադայի Վանկուվեր քաղաք, որտեղ աշխատում է սեփական ստուդիայում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար