
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԱՐԵԳ ԳԱԼՈՅԱՆ

Ծնվել է 2001թ. փետրվարի 7-ին, Երևանում: 2007թ-ից հաճախել է «Մետրո» դերասանական թատրոն, 2008թ-ից սովորել է Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցում: Հաճախել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: Նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» (2008թ.), «Պատրանք» (2009թ.) հեռուստասերիալներում, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին սերիալ» (2010-13թթ) հումորային նախագծում, գովազդային հոլովակներում: 2011-12թթ «ATV», 2012-13թթ Հայկական Երկրորդ հեռուստաալիքներով վարել է «Տանը մենակ» մանկական հաղորդումը: 2012թ-ից սովորում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 2015թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Հայաստանը մենք ենք» հեռուստահաղորդաշարը: Մեկ տարի ապրել և սովորել է Չեխիայի Հանրապետությունում։ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի պատանեկան խորհուրդի անդամ է, զբաղվել է կամավորությամբ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում և «Կարմիր խաչի» ասոցիացիայում: 2018թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար և սցենարիստ: