Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ԱԵԼԻՏԱ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1989թ. հուլիսի 8-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Հ.Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցը: 2006-12թթ սովորել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի լրագրության ֆակուլտետում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2005-06թթ աշխատել է «Ինտերնյուս» կազմակերպության պատրաստած «Մենք ենք» ծրագրում: 2006թ. համագործակցել է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հետ, պատրաստել ռեպորտաժներ ռուսական ռադիոեթերի համար: 2006-07թթ Վրաստանում մասնակցել է վավերագրության դասընթացների, որոնց արդյունքում նկարահանել է Թբիլիսիսում միջազգային փառատոնին մասնակցած «Ճայը» վավերագրական ֆիլմը: 2008-11թթ աշխատել է «Բանաձև» ընկերության «Ավել-պակաս», «Հատուկ ռեպորտաժ», «Եվրոպական բանաձև» ծրագրերում` որպես լրագրող: 2011թ. համագործակցելով հայաստանյան «Ինտերնյուս»-ի ու Ստամբուլում գործող Cam Film ընկերության հետ` նկարահանել է ֆիլմ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին` նրա հետ հանդիպումներ ունենալով Ստամբուլում: 2011-12թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, լրագրող: 2012-13թթ աշխատել է «Դոմինո» ընկերությունում` որպես լրագրող և հաղորդավար, պատրաստել հեղինակային «Թոփ Տես» հաղորդումը, որը եթեր էր հեռարձակվում «ATV» հեռուստաալիքով և «ՓոփԱրտ» հաղորդումը` «Լայմ» հեռուստաալիքով հեռարձակվող: 2013թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, 2013-14թթ սոցիալական թեմաներով ռեպորտաժ–ֆիլմեր է պատրաստել «Մարդը և մարդիկ» հաղորդման համար: 2013թ. մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Երիտասարդ լրագրողների ֆորումին» և նկարահանել «Մենավորի տունը» վավերագրական ֆիլմը Էրմիտաժի մասին: 2014թ-ից «Մասնագիտությունը` լրագրող» հեղինակային հաղորդման լրագրողն ու հաղորդավարն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար