Քրիստափոր Հուսիկյանց

Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ

Արձակագիր

Աշոտ Աբրահամյան

Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան

Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան

Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան

Ջութակահար, վինագործ

Ալբերտ Հովսեփյան

Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան

Գրաքննադատ

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ

Կինոռեժիսոր

30 նոյեմբեր, 1945 - 23 հունիս, 2017

Ծնվել է Երևանում: Եղել է կինոռեժիսորներ Ստեփան Կևորկովի որդին և Գեորգի Կևորկովի եղբայրը: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը, 1989թ-ից՝ փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1995-98թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, 1998թ-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2003թ-ից` պրոֆեսոր): Նկարահանել է շուրջ 70 ֆիլմ` «Ներսիսյանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Կղզիներ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ռեքվիեմ» (1989թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Փարաջանով` վերջին կոլաժ» (1995թ.), «Մեր Կոմանդոսը» (2000թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» (2008թ.) և այլն: Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի և մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր: Հեղինակել է 3 գիրք` «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա»: Նկարահանվել է «Վրիժառու» (2008թ.) ֆիլմում: 1981թ. արժանացել է Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Բարի հետք» ֆիլմի համար: 2002թ-ից եղել է Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, 2004թ-ից` Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահը, 2005թ-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: