
Գևորգ Չմշկյան
Դերասան, բեմադրիչ

Գևորգ Այվազյան
Լրագրող, հրապարակախոս

Օլգա Մայսուրյան
Դերասանուհի

Մկրտիչ Պարսամյան
Արձակագիր, գրականագետ

Ստեփան Բաղդասարյան
Դրամատուրգ, բժիշկ

Ստեփան Բարխուդարով
Լեզվաբան, բառարանագիր

Սիմոն Գալստյան
Գեղանկարիչ

Էդգար Էլբակյան
Դերասան

Կարապետ Եղիազարյան
Գեղանկարիչ, գոբելենագործ

Ալբերտ Պարսամյան
Գեղանկարիչ

Մարտին Միքայելյան
Արվեստաբան, գեղանկարիչ

Լենորդ Զաքարյան
Գեղանկարիչ

Ստեփան Շահինյան
Դերասան

Գառնիկ Ասատրյան
Բանասեր, պատմաբան

Կարեն Մաթևոսյան
Պատմաբան

Արմեն Թադևոսյան
Դերասան, պրոդյուսեր

Հասմիկ Սիմոնյան
Բանաստեղծ
ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ

30 նոյեմբեր, 1945 - 23 հունիս, 2017
Ծնվել է Երևանում: Եղել է կինոռեժիսորներ Ստեփան Կևորկովի որդին և Գեորգի Կևորկովի եղբայրը: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը, 1989թ-ից՝ փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1995-98թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, 1998թ-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2003թ-ից` պրոֆեսոր): Նկարահանել է շուրջ 70 ֆիլմ` «Ներսիսյանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Կղզիներ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ռեքվիեմ» (1989թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Փարաջանով` վերջին կոլաժ» (1995թ.), «Մեր Կոմանդոսը» (2000թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» (2008թ.) և այլն: Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի և մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր: Հեղինակել է 3 գիրք` «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա»: Նկարահանվել է «Վրիժառու» (2008թ.) ֆիլմում: 1981թ. արժանացել է Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Բարի հետք» ֆիլմի համար: 2002թ-ից եղել է Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, 2004թ-ից` Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահը, 2005թ-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: