Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է  1932թ. մարտի 8-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1956թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը: 1956թ-ից աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում` որպես մենակատար: 1955թ. Պրահայի Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակի և դարձել դափնեկիր: 1957թ-ից դասավանդում է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1981թ-ից` պրոֆեսոր): Եղել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ երկերի առաջին կատարողը: Մենահամերգներով հանդես է եկել Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Խորհրդային հանրապետություններում և այլուր: Արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: 1973թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980թ.` ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար