
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

8 մարտ, 1932 - 3 մարտ, 2021
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1956թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը: 1956թ-ից աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում` որպես մենակատար: 1955թ. Պրահայի Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակի և դարձել դափնեկիր: 1957թ-ից դասավանդել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1981թ-ից` պրոֆեսոր): Եղել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ երկերի առաջին կատարողը: Մենահամերգներով հանդես է եկել Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Խորհրդային հանրապետություններում և այլուր: Արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: 1973թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980թ.` ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Մահացել է Երևանում: