
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆ

5 հոկտեմբեր, 1935 - 29 սեպտեմբեր, 2015
Ծնվել է Մարսելում: 11 տարեկան հասակում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց Մարսելում հանդես է եկել առաջին մենահամերգով` կատարելով Ֆ.Մենդելսոնի և Ա.Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ: Ջութակահարի առաջին ուսուցիչը եղել է հայրը` Երվանդը: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: Հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով, որից հետո նրան անվանել են «փոքրիկ հրաշք»: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Կարպ Դոմբաևի դասարանում և Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Դավիդ Օյստրախի ղեկավարությամբ: 1956թ. Պրահայի Սլավիկի և Օնդրժիչեկի անվան մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակին, 1958թ. Մոսկվայի Պ.Չայկովսկու և 1961թ. Փարիզի Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթներում՝ առաջին մրցանակներին: 1965-79թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում: Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի ստեղծագործությունները: 1981թ. տեղափոխվել է ծննդավայր` Մարսել: 1982թ-ից դասավանդել է տեղի կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և մենահամերգներով հանդես եկել հարևան երկրներում, հատկապես` Պրովանսի քաղաքներում: 1988թ. Գյումրիի ավերիչ երկրաշարժից ու անկախության հռչակումից հետո, դարձյալ հայրենիքում հանդես է եկել համերգներով: 1971թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1977թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: 2015թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով: Մահացել է Մարսելում, թաղված է Երևանում: