Դավիթ Թրյանց

Դերասան

Էմմա Ստեփանյան

Դերասանուհի

Անահիտ Ցիցիկյան

Ջութակահար, երաժշտագետ

Ալբերտ Յավուրյան

Կինոօպերատոր

Աննա Վարդանյան

Դերասանուհի

Արման Սաղաթելյան

Հաղորդավար

Ժակ

Հաղորդավար

Միքայել Ոսկանյան

Թառահար, կոմպոզիտոր

Գրիգոր Կյոկչյան

Երգիչ, երգահան, դաշնակահար

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1977թ. ապրիլի 24-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): Բեմադրիչ Վահե Շահվերդյանի որդին է: 1999թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Առաջին գործը եղել է «Ապակե գազանանոց» ներկայացումը, որը Լիտվայում արժանացել է մրցանակի: 2002թ. երեխաների համար Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Բուրատինոյի արկածները» ներկայացումը: 2003թ. բեմադրել է «Ցելոֆանե երջանկություն» ներկայացումը, որը միջազգային թատերական «Արմմոնո» փառատոնի ժամանակ արժանացել է մրցանակի: Բեմադրել է մի շարք ներկայացումներ` Ս.Քեյնի «Փսիխոզ 4:48», Լ.Բերֆուզիի «Մեր ծնողների սեքսուալ նեվրոզները», «Սիրահարված Հիտլերը», «Խելագարներ», Թ.Ուլիամսի «Տրամվայ, ցանկություն» և այլն, որոնք մասնակցել են բազմաթիվ տեղական և միջազգային փառատոների: 2005թ. «Իրանզամին», 2006թ. Կահիրեի միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին: 2002թ-ից Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Չէին սպասում», 2009թ-ից` «Քաղցած չէին սպասում» հաղորդումները: 2014-15թթ բեմադրել է Է.Պետրոսյանի «Սև, դառը շոկոլադ» պիեսը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար