Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՎԵՏԻՔ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1993թ. ապրիլի 10-ին, Երևանում: Դերասան, երգիչ Արամոյի և երգչուհի Էմմա Պետրոսյանի որդին է: 2009թ. ավարտել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: 2000-07թթ սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, 2009-15թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում՝ Արտաշես Մկրտչյանի դասարանում: 2011թ-ից սովորում է Գերմանիայի Էսսեն քաղաքի Արվեստի բարձրագույն համալսարանում` աշխարհահռչակ ջութակահար, պրոֆեսոր Նանա Յաշվիլիի ղեկավարությամբ: 2009թ. ճանաչվել է Կոմիտասի «Կռունկ» երկի լավագույն կատարողը: Մասնակցել է վարպետության դասերի հանրաճանաչ ջութակահարներ Վլադիմիր Լանդսմանի, Ալեքսանդր Բրուսսիլովսկու, Վահրամ Սարաջյանի, Դաիշին Կաշիմոտոյի, Դորա Շվարցբերգի, Կարեն Հարությունյանի, Փիթեր-Դանիելի, Յազեք Կլիմկևիչի մոտ: Համերգային ծրագրերով շրջագայել է Հայաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և այլուր: Համագերծակցել է Համբուրգի և Եվրոպայի Նոր Ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Դարձել է միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: 2012թ-ից համագործակցում է Գերմանիայի հայկական համայնքների հետ և համերգային գործունեություն ծավալում տեղի հայ երաժիշտների հետ: Նվագում է 1781թ. իտալացի վարպետ Դավիթ Թեքլերի ջութակով: 2013թ-ից հանդիսանում է նաև «3.33» հիպ-հոպ խմբի արտիստ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար