ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1987թ. հունիսի 23-ին, Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում: Երգիչ Հայկոյի կինն է: 2004թ. ավարտել է Սուրգուտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ուսմանը զուգահեռ 7 տարի հաճախել է «Էներգետիկ» մշակույթի տան «Ջեմ» վոկալ ստուդիա: Մասնակցել է Նեֆտեկումսկի, Սուրգուտի, Խանտի-Մանսիյսկի բազմաթիվ երաժշտական մրցույթների: 2004թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոն: 2006թ. թողարկել է առաջին՝ «Իմ Հայաստան» տեսահոլովակը: 2007թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 2009թ. մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին, ապա՝ Արցախում անցկացված «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը: 2011թ. թողարկել է առաջին՝ «Աստա Լա Վիստա» ձայնասկավառակը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար