Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ՎԱՐՈՒԺԱՆ ՕԼՔԻՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 22-ին, Թբիլիսիում: 1966-71թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1980թ. ավարտել է Մոսկվայի հեռուստառադիոաշխատողների որակավորման բարձրագույն ինստիտուտը: 1971-80թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում, 1980-98թթ՝ ազգային հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար: 15 տարի ղեկավարել է հեռուստատեսության հաղորդավարական բաժինը: Վարել է մի շարք արդյունաբերական, լրատվական երիտասարդական, գիտական հաղորդումներ: 1978-80թթ աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես խմբագիր և թարգմանիչ: 1998թ-ից Հայաստանի հանրային ռադիոյով վարում է «Ռադիոլուր» լրատական ծրագիրը: 1998թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության ամբիոնում: 2013թ. նրա մասնակցությամբ ստեղծվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աուդիոտարբերակը՝ ձայնասկավառակի տեսքով: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման, 2011թ.՝ ՀՀ «Գարեգին Նժդեհ» մեդալի: