Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1976թ. օգոստոսի 10-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի թիվ 23 և թիվ 14 միջնակարգ դպրոցներում: 1992-97թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: 1995-96թթ խաղացել է համալսարանի, 1997-2002թթ` պոլիտեխնիկական ինստիտուտի «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թմերում: 2002թ. ընդգրկվել է 21-րդ դարի ՈւՀԱ հավաքական և մասնակցել Մոսկվայում կայացած հոբելյանական խաղին: 1998-2002թթ, որպես սցենարիստ և դերասան, աշխատել է «Շարմ» ընկերությունում` «220 վոլտ» (1996թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Թույն կասետ» (2000թ.), «Ուրիշ կասետ» (2000թ.), «Բանդա» (2000թ.) նախագծերի շրջանակներում: 2002թ. ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես տնօրեն, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր: Համատեղ հեղինակել է և որպես դերասան մասնակցել հետևյալ նախագծերին` «Կարգին հաղորդում» (2002-09թթ), «Կարգին մուլտեր» (2007-09թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ) հեռուստանախագծեր, «7.5» (2011թ.), «No Comment» (2013թ.) հումորային ներկայացումներ: Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի և կինոնկարահանումների, ինչպես նաև` թատերական ներկայացումների: Նկարահանվել է «Ալա Բալա Նիցա» (2011թ.), «Քայլ ձիով» (2013թ.), «Պապ 005» (2013-14թթ), «11:44» (2015թ.) և այլ ֆիլմերում, «Տնփեսա» (2014-15թթ) հեռուստանախագծում: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար