Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԳՈՀԱՐ ԳԱԼԱՉՅԱՆ

Օպերային երգչուհի

21 դեկտեմբեր, 1923 - 9 սեպտեմբեր, 2008

Ծնվել է Երևանում: 1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը՝ Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանը: 1952-56թթ և 1960թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ 1956-59թթ աշխատել է Մոսկվայի Մեծ թատրոնում՝ որպես մեներգչուհի: 1979թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997թ-ից՝ պրոֆեսոր): Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Սոնա, 1953թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ, 1956թ.), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս, 1957թ.), «Ռիգոլետտո» (Մադլենա), «Դոն Կարլոս» (Էբոլի, 1969թ.), Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն, 1964թ.), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Լյուբաշա, 1968թ.), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Ալմաստ, 1969թ.), Վ.Բելլինիի «Նորմա» (Ադալժիզա), Ի.Ստրավինսկու «Էդիպ արք» (Իոկաստա), Ֆ.Էրկելի «Բանկ-Բան» (Գերտրուդ, 1959թ.) և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար