Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆ - ՉԻԿՈ

Թմբկահար, ջազմեն, հաղորդավար

28 հունվար, 1944 - 8 հունիս, 2017

Ծնվել է Երևանում: 1963թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ինստիտուտում սովորելու տարիներին, նվագել է այդ տարիների լավագույն ինքնագործ խմբերում` «Յունոստ», «Կռունկ»: 1968թ. Արթուր Աբրահամյանի և Լևոն Մալխասյանի հետ համատեղ, եռյակը առաջին Հայկական ջազ փառատոնի ժամանակ ճանաչվել է` որպես լավագույն կոլեկտիվ, իսկ Թութունջյանը` «Լավագույն թմբկահար»: 1969թ. ստեղծվել է Ալեքսանդր Զաքարյան (սաքսոֆոն), Լևոն Մալխասյան (դաշնամուր), Երվանդ Երզնկյան (կոնտրաբաս), Արմեն Թութունջյան (հարվածային գործիքներ) կազմով ջազ-քառյակը, որը հայկական ջազին բերել է առաջին լուրջ հաջողությունը` 1970թ. դառնալով  կույբիշևյան ջազ-փառատոնի դափնեկիր և նվաճելով բոլոր մրցանակները տարբեր անվանակարգերում: Հաջորդ տարի քառյակը (կոնտրաբասիստ Դավիթ Գասպարյանի հետ) ճանաչվել է լավագույնը` Վորոնեժի ջազ-փառատոնում, իսկ Թութունջյանը կրկին արժանացել է «Լավագույն թմբկահար» մրցանակին: 1978-82թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետում: 1982թ-ից դասավանդել է հարվածային գործիքներ` Երևանի արվեստի թիվ 1 դպրոցում, Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986-92թթ նվագել է Կ.Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում և մասնակցել է մաեստրոյի հրաժեշտի համերգներին: 1992թ. համախմբելով տաղանդավոր երիտասարդ երաժիշտների՝ ստեղծել է «Chicko & Friends» ջազային խումբը: 1994թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող: 1996թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները: 1998թ-ից վարել է «Ջազի ժամ» հաղորդումը նախ` «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011թ-ից` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ: 2008թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի` «Ջազի ժամ» հաղորդաշարի համար: 2009թ-ից եղել է Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարը: Դասավանդել է գրեթե բոլոր հայ թմբկահարներին: 2011թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար