ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1979թ. մայիսի 20-ին, Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցն ու ընդունվել «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետ: Ավարտել է և ստացել իրավաբան-միջազգայնագետի որակավորում: Հեռուստատեսությունում աշխատելուն զուգահեռ, ստացել է երկրորդ մասնագիտական բարձրագույն կրթությունը: Ունի լրագրության մագիստրոսի աստիճան: Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական և ոչ մասնագիտական սեմինարների, հավաքների, քննարկումների: 1999-2000թթ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում` որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը: 2000թ-ից աշխատում է  Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 2000-01թթ վարել է «Երեկոյան Երևան» հաղորդաշարը: 2009-10թթ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2010թ. Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն հեռուստամեկնաբան»: 2001թ-ից աշխատում է «Առաջին» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար