ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Մարզական մեկնաբան

Ծնվել է 1961թ. հոկտեմբերի 13-ին, Երևանում: 1979թ. ավարտել է Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցը: 1980-85թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որից հետո 1 տարի աշխատել է` որպես ուսանողական ակումբի նախագահ: Երիտասարդ տարիներից զբաղվել է վոլեյբոլով, եղել է Հայաստանի վոլեյբոլի հավաքականի անդամ: 1986թ-ից աշխատել է հայկական հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի ինֆորմացիայի գլխավոր խմբագրության սպորտի բաժնում: 1990-96թթ աշխատել է «Մայրաքաղաք» ստեղծագործական միավորումում, 1993-96թթ եղել է «Բարև» հողրդման հաղորդավար: 1996-2001թթ եղել է Առաջին ալիքի սպորտային բաժնի գլխավոր խմբագրի տեղակալը: 2002-09թթ աշխատել է Հայաստանի Երկրորդ հեռուստաալիքում` որպես մարզական մեկնաբան: Հեղինակել է բազմաթիվ մարզական հաղորդումներ` «Ֆիզկուլտուրան և մենք», «Արևելյան մարզարվեստ», «Երրորդ խաղակես», «Ֆուտբոլի տեսություն», «Հեռուստախաղ 119», «Մարզական շաբաթ», «Վերադարձող ակնթարթ»: Մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, պրոֆեսիոնալ բռնցքամարտեր և այլն: Սպորտի վարպետության թեկնածու է: 2009թ-ից աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես մարզական մեկնաբան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար