Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ՎԱՉԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դերասան

Վաչագան Թովմասյան

Ծնվել է 1986թ. հուլիսի 15-ին, Երևանում: Հաղորդավար, լրագրող Գայանե Մանուկյանի ամուսինն է: 2003թ. ավարտել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցը, 2008թ.՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը: 2004թ. աշխատել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կազմակերպած ՈՒՀԱ ուսանողական լիգայում` որպես խմբագիր: 2005-10թթ եղել է «32 ատամ» ակումբի դերասան և սցենարի հեղինակ: 2006թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում` որպես «2 աստղ» նախագծի օրագրերի սցենարի հեղինակ: 2009-10թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` «3 պատ» նախագծի դերասան և սցենարիստ, «Մեր Բակը» հեռուստասերիալի ստեղծագործական խմբի ղեկավար: 2010-15թթ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես  «Վիտամին ակումբ» նախագծի դերասան և սցենարիստ: Եղել է նաև «Բարի լույս» հաղորդման հաղորդավարը և «Շիլաշփոթ» մանկապատանեկան հաղորդման ստեղծագործական խմբի ղեկավարը: Նկարահանվել է «Կորած և մոլորված Հայաստանում» (2012թ.) ֆիլմում: 2015-17թթ եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քարե դարդ» հունորային նախագծի գլխավոր դերակատարներից ու պրոդյուսերը: 2017թ-ից նկարահանվել է «Ոսկե դպրոց» հումորային նախագծում, որտեղ հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար