ՎԱՀԵ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1986թ. սեպտեմբերի 14-ին, Երևանում: Հաղորդավար Լիլիթ Մուրադյանի ամուսինն է: 2003թ. ավարտել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցը: 2003-08թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում և ստացել կինովավերագրողի որակավորում: 2003-04թթ աշխատել է «Դար 21» հեռուստատեսությունում` որպես հաղորդավար: 2004-08թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստատեսության մի շարք հեռուստանախագծերի մեկնաբանը: 2011-12թթ աշխատել է «ATV» հեռուստաընկերության «Մաքսիմում» լրատվական ծրագրում: 2012-13թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբանը: 2013թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարում է «Առավոտ Լուսո» հաղորդումը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար