Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ՅԱԿՈՒԼՈՎ

Գեղանկարիչ, բեմանկարիչ

2 հունվար, 1884 - 28 դեկտեմբեր, 1928

Գևորգ Յակուլյան

Ծնվել է Թիֆլիսում: 1893թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: 1898-1901թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1901–03թթ՝ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1903թ. կամավոր ծառայել է Կովկասյան գնդում, 1904-05թթ մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին: Մասնագիտացել է ինքնակրթությամբ: Կատարել է էտյուդներ Մանջուրիայում, Սև ծովի կովկասյան ափերին, ուսումնասիրել է բնության տարբեր երևույթներ, չինական գծանկարչության ոճի ու ռիթմի ծագման խնդիրները: Ստեղծագործել է հիմնականում բեմանկարչության, գեղանկարի և գրաֆիկայի բնագավառներում: «Ձիարշավ», «Ամբոխի մարդը», «Կաֆե-շանտան» և այլ գործերով Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսների: 1908թ. շրջագայել է Իտալիայում, 1913թ.՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, շփվել ժամանակի նշանավոր արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն: Իր գործերում համադրել է Արևելքի ու Արևմուտքի մշակույթների ավանդույթները: Առաջին բեմանկարչական աշխատանքներից են Կլոդելի «Փոխանակություն», Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա», Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» բեմադրությունների ձևավորումները: 1914թ. նկարիչը հայ մտավորականների հետ Մոսկվայում հանդես է եկել հայ մշակույթի պաշտպանությամբ` ընդդեմ վանդալիզմի: 1917թ. «Ճակատամարտ», «Ամազոնուհիների կռիվը», «Գավիթ», «Դիմանկար», «Առևտուր անող կինը» կտավներով Թիֆլիսում մասնակցել է հայ արվեստագետների միության ցուցահանդեսին: Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայում, որի հիմնադիրներից էր և ձևավորման բաժնի վարիչը, Ռուբեն Սիմոնովի համագործակցությամբ բեմադրել է Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Գ.Սունդուկյանի «Պեպոն»: Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) ձևավորել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» ներկայացումները: Կյանքի վերջին տարիներին ստեղծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի, բժիշկ Մելիք-Ադամյանի դիմանկարները և դիլիջանյան բնանկարների շարքը: Գործերի հետմահու ցուցահանդեսներ են կազմակերպվել Երևանում, Մոսկվայում: 1964թ-ից Փարիզում գործում է Յակուլովի արվեստի համակիրների ընկերությունը: Նրա գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ալեքսանդր Բախրուշինի անվան թատերական թանգարանում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար