ՍԱՐԳԻՍ ՄՆՈՅԱՆ

Հաղորդավար, դերասան

Ծնվել է 1972թ. հունիսի 23-ին, Երևանում: Լուսանկարիչ Վիգեն Մնոյանի եղբայրն է: Ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: 1990-2000թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռուս-բանասիրության ֆակուլտետում: 1988-90թթ եղել է Երևանի «Կոմսոմոլ» թերթի թղթակից: 1992թ-ից հայկական և արտասահմանյան հեռուստաընկերություններում և ռադիոկայաններում հեղինակել և վարել է բազմաթիվ հաղորդաշարեր` «220V», «Լեգո-մեգո», «Վայլուր», «Ճանապարհորդություն», «Շոու Ռուբինյանի հետ», «Ռեստարտ», «Մեծերի համար», «Բարի ախորժակ» և այլն: 1995թ. եղել է Հայաստանի Երգի պետական թատրոնի մեներգիչ: 1995-98թթ աշխատել է «Շարմ» ընկերությունում` որպես սցենարիստ: 1998-2005թթ հիմնել և ղեկավարել է «Կրեատիվ» ընկերությունը: 2002-03թթ եղել է ՀՀ նախագահի շտաբի առաջին հետազոտական խմբի PR մասնագետ, 2004-05թթ` «Երևան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 2005-09թթ` «Սիթի FM» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերը: 2008թ. դասավանդել է Երևանի Ն.Գալանդերյանի անվան բեմական արվեստի բանասիրության համալսարանում: 2010-11թթ եղել է «12» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը: 2006թ. հիմնել և ղեկավարում է «PRStudio» ընկերությունը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային, երաժշտական, գեղարվեստական մասշտաբային նախագծեր: Գրել է բազմաթիվ դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմերի, պիեսների, ՈւՀԱ «Նոր Հայեր», «ԵրՄԻ» և այլ թիմերի համար սցենարներ: Հեղինակել է «Մեր բակը» ֆիլմի 3 մասերի սցենարները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար