Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆ

Պրոդյուսեր, հաղորդավար

Ծնվել է 1969թ. ապրիլի 28-ին, Երևանում: 1987թ. ավարտել է Երևանի Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1994թ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1991-94թթ Երևանի բժշկական ինստիտուտի թիմի կազմում մասնակցել է ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերին և երկու անգամ դարձել հաղթող: 1991թ. եղել է «Շարմ Հոլդինգ» ընկերության համահիմնադիր, 1991-2013թթ՝ ընկերության գլխավոր տնօրենը, 2005-09թթ՝ «Երևան» ամսագրի նախագծի ղեկավարը, 2006-11թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավարը։ Եղել է մի շարք նախագծերի գլխավոր պրոդյուսերը` «Մեր բակը» (ֆիլմ, 1996թ.), «Մեր բակը-2» (ֆիլմ, 1998թ.), «Քանի դեռ կամ» (վավերագրական ֆիլմ, 2000թ.), «Մեր բակը-3» (ֆիլմ, 2006թ.), «Երևան-Մոսկվա տրանզիտ» (երաժշտական, 2006թ.), «100 տարբերակ» (հեռուստանախագիծ, 2006թ.), «Հատուկ նշանակության երգեր» (միջոցառում նվիրված հայկական ազգային բանակի տարեդարձին, 2007թ., 2009թ.), «Երևան-Մոսկվա տրանզիտ» (երաժշտական, 2007թ.), «Էրեբունի-Երևան» (միջոցառումների շարք Երևանի օրվա տոնակատարության կապակցությամբ, 2007թ., 2009թ., 2010թ.), «Մեր քաղաքապետը» (վավերագրական ֆիլմ, 2008թ.), «Հայկական ջազ 70» (միջոցառումների շարք ջազի տարվա շրջանակներում, 2008թ.), «Fashion Jazz Quartet» (նորաձևությունների ցուցադրություն, 2008թ.), «Տաքսի «Էլի լավ ա»» (ֆիլմ, 2009թ.), «Հրաշագործի աշունը» (վավերագրական ֆիլմ, 2009թ.), «Դյադյա Վալյա» (վավերագրական ֆիլմ, 2009թ.), «Մի լուսանկարի պատմություն» (վավերագրական ֆիլմ, 2009թ.), «Քարացած մեղեդի» (վավերագրական ֆիլմ, 2009թ.), «Պատգամ» (վավերագրական ֆիլմ, 2009թ.), «Երևան-Կիև տրանզիտ» (երաժշտական, 2009թ.), «Կարմիր, թե սև» (հեռուստանախագիծ, 2009թ.), «Սպարտակ» (բալետ, 2009թ.), «Հայաստանի համը» (հեռուստանախագիծ, 2010թ.), «Գարաժ» (հեռուստանախագիծ, 2010թ.), «Պահանջվում է միլիոնատեր» (ֆիլմ, 2010թ.), «Աիդա» (օպերա, 2010թ.), «Փեսացուն կրկեսից» (ֆիլմ, 2011թ.), «Պոկեր.am» (ֆիլմ, 2012թ.), «Սիրո կամուրջ» (մյուզիքլ, 2013թ.), «Անահիտ» (մուլտֆիլմ, 2014թ.), «Կյանք ու կռիվ» (ֆիլմ, 2016թ.), «Կյանք ու կռիվ-2» (ֆիլմ, 2017թ.): 2013-19թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը: Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է: 2007թ. արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», 2008թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալների և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2009թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին, 2015թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: