
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1974թ. նոյեմբերի 27-ին, Երևանում: 1992-97թթ սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում, 2003թ.՝ Մոսկվայի Վ.Պոզների ժուռնալիստիկայի դպրոցում, 2004թ.՝ Լոնդոնի «BBC» հեռուստաընկերության բարձրագույն դասընթացներում, 2007-08թթ՝ Եվրոպական քաղաքագիտության բարձրագույն դպրոցում: 2000-02թթ թղթակցել է «Հայկական ժամանակ», «Առավոտ» և «Իրավունք» թերթերին: 2002-03թթ հեղինակել և վարել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Այցեքարտ» քաղաքական հաղորդումը: 2004-06թթ եղել է հեռուստաընկերության տնօրենը: 1999թ-ից «Ալիք» հասարակական կազմակերպության ղեկավարն է: 2003-18թթ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Ուրվագիծ» հաղորդումը, իսկ 2008-12թթ ղեկավարել է հեռուստաընկերության լրատվական բաժինը: 2006-07թթ եղել է «Ֆորբս-Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 2018թ. նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն: 2003թ. արժանացել է Երևանի Մամուլի ակումբի ամենամյա, 2004թ.՝ «Հայկյան», 2008թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության ամենամյա մրցանակներին: