Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1950թ. հուլիսի 7-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցը: 1967-73թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Դեռ դպրոցական տարիներից հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ վարել է մանկական հաղորդումներ: 1970թ. պաշտոնապես սկսել է աշխատել Հայաստանի հայկական հեռուստատեսությունում: Աշխատանքային երկար տարների ընթացքում դարձել է բարձր կարգի հաղորդավար: Վարել է բազմաթիվ և բազմաժանր հաղորդումներ` «Մանկական էկրան», «Վավերագրական կինոյի ժամ», «Հայ երաժշտական արվեստի երախտավորները», «Երևանը և երևանցիները», երաժշտական հաղորդումներ: Երկար տարիներ շարունակ եղել է լրատվական մեկնաբան: Վարել է բազմաթիվ ստեղծագործական երեկոներ, համերգներ, միջոցառումներ: Հեղինակել է մի շարք հեռուստաֆիլմեր, որոնցից է «Պոեզիայի ակնթարթներ» հեռուստաշարքը: Ողջ ստեղծագործական ուղղու ընթացքում համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որտեղ վարել է բազմապիսի համերգներ: Հայաստանի անկախությունից ի վեր եղել է բազում պետական, կառավարական միջացառումների, նաև բոլոր զորահանդեսների և տոնական հանդիսությունների հանդիսավարը, որի համար 2006թ. արժանացել է «Մովսես Խորենացի», 2011թ.` ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալների: 1999թ-ից աշխատում է «Մշակույթ», որը հետագայում վերանվանվել է «Պրոմեթևս», ապա` Հայկական Երկրորդ հեռուստաալիք հեռուստաընկերությունում` որպես ծրագրերի խմբագիր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար