Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Աիդա Դումանյան

Օպերային երգչուհի

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Հաղորդավար, ռեժիսոր

Ծնվել է 1958թ. հունվարի 19-ին, Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1976-80թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1975-76թթ աշխատել է Հայաստանի ԳԱԱ Հ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես լաբորանտ: 1976թ-ից խաղացել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: 1982թ. մասնակցել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի անցկացրած մրցույթին: 1983թ-ից սկսել է աշխատանքը` որպես հեռուստահաղորդավար: Սովորել է Մոսկվայի պետական հեռուստառադիոյի համամիութենական ինստիտուտում: Մինչ 1991թ. վարել է բազմաբնույթ ծրագրեր` լրատվական, երաժշտական, ժամանցային, ռուսալեզու և այլն: Նույն թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ` «Աստղեր և ճակատագրեր», «Երևանյան հեքիաթներ», «Բեմեզրի լույսեր»: 1983-86թթ Երևանի պարարվեստի ուսումնարանում դասավանդել է դերասանի վարպետություն: 1994-96թթ եղել է «Ամադեուս» երաժշտական կենտրոնի արտ-պրոդյուսերը: 1999թ-ից ղեկավարում է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Երևան» գեղագիտական կենտրոնի ժուռնալիստիկայի «Քո տեսախցիկը» ստուդիան և դպրոցի լրատվական կենտրոնը: Որպես ռեժիսոր հանդես է եկել տարբեր հեղինակային ֆիլմերում` «Իսկական երևանցի», «Բարություն», «Թբիլիսյան հանդիպումներ», «Հասցեն` Մոսկովյան 17», «Բելգիա` 21-րդ դար», «Տիրի առաքյալը» և այլն: Հեղինակել է բազմաթիվ գրքեր և հոդվածներ: 1979թ-ից եղել է հարյուրավոր համերգների և միջոցառումների հանդիսավար: 1985թ. Մոսկվայում կայացած երիտասարդության և ուսանողների 12-րդ համաշխարհային փառատոնի ժամանակ եղել է Հայաստանի տաղավարի գեղարվեստական ղեկավարը և արժանացել դափնեկրի կոչման: 2008թ. Մոսկվայի «Կարոտ» փառատոնի շրջանակներում արժանացել է ոսկե մեդալի և դիպլոմի: 2011թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով, 2016թ.՝ պատվոգրով: 2011-12թթ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երգում է անցյալը» հաղորդումը: 2012-13թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Երկրի գանձերը» հաղորդաշարի սցենարիստն ու հաղորդավարը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար