ԳԵՈՐԳԻ ԳԱՐԱՆՅԱՆ

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

15 օգոստոս, 1934 - 11 հունվար, 2010

Ծնվել է Մոսկվայում: Երաժշտական գործունեությունն սկսել է Յ.Սաուլսկիի և Օ.Լունդստրեմի նվագախմբում: 1966-73թթ աշխատել է Վ.Լյուդվիգովսկիի երաժշտական էստրադային նվագախմբում: 1973-82թթ ղեկավարել է «Մելոդիա» նվագախումբը, որտեղ կատարում էին հանրահայտ սովետական կոմպոզիտորների երաժշտությունները: Նվագախմբի առաջին ձայնասկավառակը վաճառվել է 4 միլիոն օրինակով: Նրա ղեկավարած տարիներին ձայնագրվել է 16 անհատական և 9 նվագախմբի ձայնասկավառակներ: Սաքսոֆոնով գործեր է նվագել հանրահայտ սովետական ֆիլմերում, ինչպիսիք են «Ադամանդե ձեռքը», «Մենք ջազից ենք», «Աշնանային բլյուզ» և «Դե սպասիր» մուլտֆիլմում: Վարել է «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդումը: 1972-79թթ եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: Ստացել է բազմաթիվ մրցանակներ ջազային փառատոններում` Պրահա, Բոմբեյ, Հավանա, Վարշավա, Իսրայել, Ֆինլանդիա: Գրել է նաև թատերական ներկայացումների երաժշտություններ: 1990-ականներին ստեղծել է «Մոսկովյան բիգ բենդ» համույթը: Եղել է Մոսկվայի կրկեսի գլխավոր դիրիժորը: 1998թ. ղեկավարել է Կրասնոդար համայնքի երաժշտական համույթը, 2003-06թթ` Մոսկվայի Օ.Լունդստրեմի անվան պետական կամերային ջազ նվագախումբը: 1975թ-ից եղել է ԽՍՀՄ, 1996թ-ից` Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1981թ. արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր, 1993թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1999թ.՝ ՌԴ «Պատվո շքանշան»-ի, 2000թ.` ՌԴ Պետական մրցանակի, 2004թ.՝ ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Կրասնոդարում, թաղված է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար