Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

15 դեկտեմբեր, 1905 - 19 հոկտեմբեր, 1988

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1930-47թթ աշխատել է Լենինականի պետական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն), 1947թ-ից` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա Գեղեցիկ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Հ.Մուրադյանի «Խաչատուր Աբովյան» (Խաչատուր Աբովյան), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Սուր), Ա.Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել» (Շմավոն), Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (Բարկլեյ Կուպեր), Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Զանետտո և Տոնինո), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Վարդան Մամիկոնյան), Կ.Սիմոնովի «Ռուսական հարց» (Գուլդ) և այլն: Նկարահանվել է կինոյում և հեռուստաներկայացումներում: Պարգևատրվել է «Պատվո նշան» և այլ շքանշաններով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար