Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1985թ. հոկտեմբերի 19-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: 2002-07թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և ստացել է անգլերեն լեզվի մասնագետի և միջազգային լրագրողի որակավորում: 2007-09թթ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում, նաև ստացել է ԵՊՀ-ին կից ժուռնալիստիկայի հայկական դպրոց մագիստրոսրական ծրագրի միջազգային դիպլոմ: 1996-2001թթ հանդիսացել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «3-րդ ալիք» նախագծի մանկապատանեկան հաղորդաշարերի հաղորդավար («Շնորհալի երեխաներ», «3-րդ վագոն» և այլն): 2003թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, հեղինակ, միջազգային նախագծերի մեկնաբան («Այս երեկո», «Առաջին ծրագիր», «Ռուբիկոն», «Թոփ 10», «Արի ու տես», «Հայաստանի համը» և այլն): 2006թ-ից հանդիսանում է «Եվրատեսիլ» և «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթների հայաստանյան հեռուստամեկնաբանը: 2010թ-ից մրցույթի Հայաստանի պատվիրակության ղեկավարն է: Հաղորդավարական գործունեության մեջ բազմաթիվ են եղել մշակութային և սպորտային հատուկ նախագծերը, համերգները և բացառիկ հարցազրույցները` «Մանկական Եվրատեսիլ 2010», «Պլասիդո Դոմինգո», «Ջիվան 80», «Ֆանի Արդան», «Արթուր Աբրահամ», «Շախմատի աշխարհի չեմպիոններ», «Եվրատեսիլի ազգային ընտրություններ», «Տաթևեր», «Ոսկե Ծիրան» և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար