ԳԱՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հաղորդավար, պրոդյուսեր

Ծնվել է 1974թ. փետրվարի 14-ին, Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանում և ստացել նյարդաբան-թերապևտի որակավորում: Երեք տարի աշխատել է մասնագիտությամբ: Վաղ տարիքից սովորել է նվագել դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ և գրել է երաժշտություն: 1993-2002թթ խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, իսկ 1997թ-ից հանդիսացել է թիմի կապիտանը և դարձել է հաղթող: Այդ տարիներին աշխատել է Իգոր Ուգոլնիկովի հետ` «Բարի երեկո» հաղորդման շրջանակներում: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 2005թ-ից ռուսական «ТНТ» հեռուստաընկերությամբ ընկերների հետ ստեղծել է «Քոմեդի քլաբ» հումորային հաղորդաշարը: 2006թ. երգչուհի Լարիսա Դոլինայի հետ մասնակցել է ռուսական «Երկու աստղ» շոու-ծրագրին և դարձել հաղթող: Նույն թվականից հանդիսանում է «Նաշա ռաշա» հաղորդաշարի սցենարի հեղինակը և պրոդյուսերը: Հեղինակել և վարել է բազմաթիվ հաղորդումներ և շոուներ ռուսական առաջատար հեռուստաընկերություններով` «Փառքի րոպե», «Պրոժեկտոր փերիսհիլթոն» և այլն: Նկարահանվել է «Մեր բակը 3» (2005թ.), «Նաշա Ռաշա» (2008թ.), «Ունիվեր» (2009թ.), «Նաշա Ռաշա: Ճակատագրի ձուն» (2010թ.), «ХБ» (2013թ.) ֆիլմերում: 2007թ. արժանացել է «Юмор FM» ռադիոկայանի «Տարվա հումոր» և «GQ» ամսագրի «Տարվա մարդ» մրցանակներին: Բնակվում է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար