Քրիստափոր Կարա-Մուրզա

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ժան Էլոյան

Դերասան, ասմունքող

Մկրտիչ Քամալյան

Գեղանկարիչ

Արմենուհի Սրապյան

Բանասեր, բնագրագետ

Ալեքսանդր Ազատյան

Գեղանկարիչ, գոբելենագործ

Մաքսիմ Հովհաննիսյան

Արձակագիր, հրապարակախոս

Սեթ Կուրազյան

Արձակագիր

Արտաշես Հայրյան

Օպերային երգիչ

Լիլիթ Սողոմոնյան

Գեղանկարչուհի

Դիրան Թավիջյան

Դաշնակահար

Արշակ Ղալումյան

Բալետի արտիստ

Հայկ Սուքիասյան

Թավջութակահար

 

 

 

 

ԳԱՐՈՒՇ ԽԱԺԱԿՅԱՆ

Դերասան

10 հոկտեմբեր, 1913 - 8 մայիս, 1980

Կարապետ Խաժակյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1931թ. ավարտել է Լենինականի թատրոնին (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն) կից ստուդիան` Թադևոս Սարյանի և Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Հաճախել է նաև Դ.Ղազարյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի դասարան: 1931-36թթ աշխատել է Երևանի բանվորական, 1936թ-ից` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյանց), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Էրեկլե), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), «Անօժիտը» (Կարանդիշև), Գ.Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» (Ռուբեն), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Ֆերդինանդ), Վ.Փափազյանի «Ժայռ» (Ալեքսանդր), Մ.Քոչարյանի «Հարազատ մարդիկ» (Մուշեղ), Գ.Բորյանի «Բարձունքներում» (Դիլանյան), «Դեպի ապագա» (Լիպո) և այլն: Ձայնագրվել է նաև ռադիոբեմադրություններում, նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Կամոյի վերջին սխրանքը», «Նվագախմբի տղաները», «Մոր սիրտը» և այլն: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1961թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար