Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՐՓԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1984թ. փետրվարի 23-ին, Երևանում: Հաղորդավար Աբրահամ Գասպարյանի կինն է: Ավարտել է «Քվանտ» վարժարանը: 2000-06թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում` ստանալով մագիստրոսի աստիճան: Ուսանողական տարիներից թղթակցել է տարբեր թերթերի: 2002թ. ստացել է առաջին լրագրողական մրցանակը` «Լավագույն դեբյուտ հետաքննական հոդված» անվանակարգում: Մինչ 2011թ. արժանացել է ավելի քան 7 մրցանակի` ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից ու Լրագրողների միջազգային կենտրոնից: Վերապատրաստվել է մի շարք եվրոպական երկրներում` անցնելով լրագրողական սեմինարներ ու ամառային դպրոցներ: 2004թ-ից աշխատել է «armenianow.com» ինտերնետային կայքում: Միաժամանակ եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հանրային կապերի պատասխանատուն: 2008թ. աշխատել է «Հայփոստ»-ում, Համահայկական երիտասարդական հիմնադրամում` որպես մամուլի հետ կապերի պատասխանատու: 2009թ. եղել է «Անկախ» թերթի փոխխմբագիրը: Եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Ինչու է աղմկում անցյալը» հաղորդաշարի լրագրող և սցենարիստ: Թղթակցել է տարածաշրջանային «Transitions on-line» թերթին, «IWPR.net» կայքին: 2011թ. աշխատել է «12» հեռուստաընկերությունում` որպես լրատվական ծրագրի հաղորդավար և լրագրող: 2012-14թթ աշխատել է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում` որպես հաղորդավար և լրագրող: 2015թ. եղել է «Արարատ» հեռուստաընկերության լրատվական մեկնաբանը: 2016-18թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար