ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1979թ. մայիսի 26-ին, Երևանում: 1996թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 2000թ.` Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Սկզբնական շրջանում աշխատել է «Ռադիո Վան» ռադիոկայանում` որպես հաղորդավար: Երկու տարի հետո կարճաժամկետ եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից, ապա` Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի թղթակից, մեկնաբան: Մի քանի տարի եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր», հետագայում` Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրերի մեկնաբանը: 2011թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարում է «Ժամը» լրատվական ծրագրի հիմնական թողարկումները, միաժամանակ` կիրակնօրյա լրատվական ծրագրի մեկնաբանն է: Դասավանդում է «TV իդեալ» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար