Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1971թ. մարտի 15-ին, Երևանում: 1988-93թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում: Մոսկվայում ավարտել է նաև Վլադիմիր Պոզների Հեռուստատեսության մասնագիտական դպրոցը: 1988-98թթ թղթակցել և խմբագրել է բազմաթիվ թերթեր և ամսագրեր` «Կոմսոմոլ», «Գործարար աշխարհ», «Հայկական բորսայի տեղեկագիր», «Ժամանակ», «Հայաստանի Հանրապետություն», «Բրավո», «Բորսային լուրեր», «Նոր սերունդ»: 1998թ. եղել է «Միր» հեռուստաընկերության լրատվական մեկնաբան: 1998-99թթ աշխատել է ռուսական առաջին հեռուստաընկերության «Ժամանակ», «Լուրեր», «Առավոտ» հաղորդումների թղթակից, 2000-01թթ` «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Ճակատային գծում» հաղորդման պրոդյուսեր և հաղորդավար: 2000-03թթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում ռուսերեն լեզվով վարել է «Հայլուր» լրատվական հաղորդումը: Հեղինակել է մի քանի դոկումենտալ ֆիլմեր և ռեպորտաժներ, որոնց համար արժանացել է մրցանակների: 2002թ-ից թղթակցում է «Կոմերսանտ» թերթին: 1990թ-ից Հայստանի Ժուռնալիստների միության, 1995թ-ից Երևանի մամուլի ակումբի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: Հեղինակել է ավելի քան 20 վավերագրական ֆիլմ: Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի իսկական անդամ է և երկու անգամ արժանացել է ակադեմիայի մրցանակին: 2003թ-ից հանդիսանում է «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության խմբագիրը: 2009թ. արժանացել է Երևանի Մամուլի ակումբի, 2010թ.` Ռուսալեզու հեռուստատեսային և ռադիոհաղորդումների միջազգային 5-րդ փառատոնի մրցանակներին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար