ԱՐՏԱՎԱԶԴ ԱՄԻՐՅԱՆ

Հաղորդավար, պրոդյուսեր

Ծնվել է 1985թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: Հաղորդավար Անի Ամիրյանի եղբայրն է: 2001թ. ավարտել է Երևանի Ա.Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցը: 2001-06թթ սովորել Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինոօպերատորական բաժնում: Ուսման տարիներին հանդիսավարել է համալսարանում կազմակերպվող բոլոր մշակութային միջոցառումները: 2001-07թթ աշխատել է «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է հեղինակային տարբեր հեռուստանախագծեր` «Մինչև 18 և…», «1 օրը 30 րոպեում» և այլն: 2004-08թթ եղել է Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթի ամենամյա փառատոների, 2006-15թթ` Արարատյան Հայրապետական թեմի կողմից կազմակերպվող Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների հանդիսավարը: 2007-10թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` կազմակերպելով «Բլեֆ» հեռուստանախագիծը, այնուհետև վարել է «Նոստալջի» երաժշտական հեռուստանախագիծը: 2011թ. աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, վարել է «Բարև երկիր» տեղեկատվական, վերլուծական ծրագիրը: Որպես հանդիսավար հանդես է եկել բազմաթիվ և բազմապիսի կառավարական և մասնավոր միջոցառումներում` UNESCO-ի կազմակերպած ՁՒԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումները Երևանում, Կանանց շախմատի գրան պրի մրցաշարի բացման և փակման արարողությունները Ջերմուկ քաղաքում, Հարկադիր պետական ծառայության աշխատակիցների օրվան նվիրված միջոցառումը, «Վահան Թեքյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներ (Ամանորը Երևանի Հանրապետության, Վերջին զանգը Ազատության հրապարակներում, երիտասարդության օրվան նվիրված համերգային ծրագրեր, Ջազի փառատոն, թատրոնի միջազգային օր, Էրեբունի-Երևան և այլն), հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական միջոցառումները, ՀՀ տարբեր քաղաքների օրերին նվիրված միջոցառումները (Դիլիջան, Քաջարան, Գորիս, Արմավիր և այլն) և բազմաթիվ էստրադային համերգային ծրագրեր Երևանի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեկիական թատրոնում, Առնո Բաբաջանյան համերգասրահում և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Արցախի Մեծ թաղեր գյուղում կայացած հաղթողաց հրապարակի և 31 հերոսների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողություն և այլն: 2005թ-ից իրականացրել է երգիչ Արամեի պրոդյուսերական աշխատանքների կազմակերպչական մասը: 2009թ. եղել է «Արմենիա» հեռուստաընկերության ամանօրյա թողարկման տեսահոլովակների պրոդյուսերը: 2006թ. ստեղծել է «Սլայդ Արտ» պրոդյուսերական կենտրոնը, որի տնօրենն է: Կենտրոնի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ: 2010թ. կազմակերպել է «Ոչ սովորական համերգ» խորագիրը կրող համերգային ծրագիր` մասնակցությամբ «Art voices» նվագախմբի և էստրադային մի շարք երգիչների: 2010-11թթ եղել է «Ջոս» համալիրի շոու ծրագրի ղեկավարը և գեղարվեստական տնօրենը, 2011թ-ից` «Հավանա» համալիրի գեղարվեստական տնօրենը: Եղել նաև մի շարք երգիչների տեսահոլովակների պրոդյուսերը` Արամե, «Արևիկ» մանկական համույթ, Արմինկա, Արսեն Գրիգորյան, Արման Հովհաննիսյան, Սիլվա Հակոբյան և այլք: 2014թ. հանդիսավարել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգային ծրագիրը և Եվրոպայի շախմատի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, 2015թ.` Համահայկական 6-րդ խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունները և բազմաթիվ այլ միջոցառումներ: Արժանացել է Երևանի քաղաքապետարանի մի շարք շնորհակալագրերի, 2014թ.` պատվոգրի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար