
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆ

Ծնվել է 1977թ. մարտի 27-ին, ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: 1984-94թթ սովորել է Երևանի թիվ 105 միջնակարգ դպրոցում, 1994-99թթ` Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` ստանալով ֆրանսագետի մասնագիտություն: ԱՄՆ-ում և Ֆրանսիայում մասնակցել է լրագրողական վերապատրաստման դասընթացների: 1995թ. եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության «Մայրաքաղաք» ծրագրի թղթակիցը: 1996թ. հաղթել է Ռոբերտ Մավիսակալյանի հիմնած «Նորք» հեռուստաընկերության հայտարարած մրցույթում և դարձել «Երկու սերունդ» հեռուստանախագծի հեղինակն ու վարողը, ապա` լրատվական ծառայության լրագրող է և վարող: Զուգահեռ եղել է «Թիվ 1» կիրակնօրյա վերլուծական ծրագրի համահեղինակը: 1997թ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրում` որպես թղթակից և մեկնաբան: 1998թ-ից եղել է «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբանը: 2004-08թթ դասախոսել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում: 2005թ. Լեզվի պետական տեսչության կողմից ճանաչվել է «Լավագույն լեզվամտածողությամբ հաղորդավար»: 2005թ. և 2006թ. Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից ճանաչվել է «Տարվա մեկնաբան», իսկ 2009թ.` «Լավագույն հատուկ թղթակից»: 2008թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության եվրոպական գրասենյակի ղեկավար, թղթակից: 2011թ. եղել է «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբանը և պրոդյուսերը: Համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: 2012-16թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրենը և մեկնաբան, 2016-18թթ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենը: 2018թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: