ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1977թ. մարտի 27-ին, ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: 1984-94թթ սովորել է Երևանի թիվ 105 միջնակարգ դպրոցում, 1994-99թթ` Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` ստանալով ֆրանսագետի մասնագիտություն: ԱՄՆ-ում և Ֆրանսիայում մասնակցել է լրագրողական վերապատրաստման դասընթացների: 1995թ. եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության «Մայրաքաղաք» ծրագրի թղթակիցը: 1996թ. հաղթել է Ռոբերտ Մավիսակալյանի հիմնած «Նորք» հեռուստաընկերության հայտարարած մրցույթում և դարձել «Երկու սերունդ» հեռուստանախագծի հեղինակն ու վարողը, ապա` լրատվական ծառայության լրագրող է և վարող:  Զուգահեռ եղել է «Թիվ 1» կիրակնօրյա վերլուծական ծրագրի համահեղինակը: 1997թ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրում` որպես թղթակից և մեկնաբան: 1998թ-ից եղել է «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբանը: 2004-08թթ դասախոսել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում: 2005թ. Լեզվի պետական տեսչության կողմից ճանաչվել է «Լավագույն լեզվամտածողությամբ հաղորդավար»: 2005թ. և 2006թ. Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից ճանաչվել է «Տարվա մեկնաբան», իսկ 2009թ.` «Լավագույն հատուկ թղթակից»: 2008թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության եվրոպական գրասենյակի ղեկավար, թղթակից: 2011թ. եղել է «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբանը և պրոդյուսերը: Համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: 2012-16թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրենը և մեկնաբան, 2016-18թթ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենը: 2018թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար